Մի տեղ փոխմարզպետին օպտիմալացնում են, մի ուրիշ տեղ` «շատացնում». «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3–ին աշխատանքից ազատել է Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանին: Ընդ որում՝ վարչապետի որոշման մեջ գրված չէ, որ փոխմարզպետն ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Նշենք, որ Վաչե Գրիգորյանը փոխմարզպետ էր նշանակվել դեռ Սուրիկ Խաչատրյանի մարզպետության ժամանակ:
«Փաստի» հարցին, թե հնարավոր է իրեն ազատել են Սուրիկ խաչատրյանի «կադրը» լինելու համար, նախկին փոխմարզպետը բացասական պատասխան տվեց` ասելով, որ ինքն աշխատել է ինչպես Սուրիկ Խաչատրյանի, այնպես էլ Վահե Հակոբյանի հետ: Ըստ Գրիգորյանի՝ իրեն աշխատանքից ազատել են կառավարության օպտիմալացման ծրագրի շրջանակներում:
Սյունիքի մարզպետարանի լրատվական բաժնից տեղեկացրին, որ մարզպետարանում կադրային փոփոխություն է եղել, ինչի արդյունքում մեկ փոխմարզպետի հաստիքը կրճատվել է:
Օրերս «Փաստը» գրեց, որ Շիրակի մարզպետարանում կառուցվածքային փոփոխություն է եղել, որի արդյունքում ավելացել է ևս մեկ փոխմարզպետի պաշտոն: Այդպիսով՝ Շիրակում այժմ կա 3 փոխմարզպետ: Ընդ որում՝ փոխմարզպետ է նշանակվել ՀՀԿ–ից ՀՅԴ «գործուղված» Խաչատուր Վարագյանը, որը թերևս փոխմարզպետի լծակներն օգտագործելու է ՀՅԴ–ի օգտին ձայներ ապահովելու համար:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



