Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սաթենիկ Մկրտչյան. «Չգրանցված դեղերը մեծ ռիսկայնություն են պարունակում». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» եզրակացությամբ «Պրեստանս» 5 մգ/10 մգ, դեղահատեր, N30 (սերիա 0590516, պիտանիության ժամկետ՝ 11.2018 թ.) և «Ցեֆտրիաքսոն–Աստերիա» 1 գ դեղերի նմուշների ուսումնասիրությամբ պարզվել էր, որ դրանք կեղծ են: Դրան հաջորդեց Առողջապահության նախարարության հայտարարությունն այն մասին, որ հայտնաբերված կեղծ դեղերից մեկը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության «Պրեստանս» 5 մգ/10 մգ, 5 մգ/5 մգ, 10 մգ/5 մգ դեղն է եղել:

«Պրեստանսի» կեղծ և օրիգինալ դեղի առաջին էական ու նկատելի տարբերությունը սերիայի թվերի անհամապատասխանությունն էր: Գրանցված տարբերակի սերիան 6 նիշից է բաղկացած եղել, իսկ կեղծի դեպքում՝ 7:

Նախորդ շաբաթ էլ Առողջապահության նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել էր, որ նախարարությունը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հետ համատեղ ձեռնարկել է միջոցառում, ըստ որի` բոլոր այն քաղաքացիները, ովքեր գնել են 7 սերիական նիշ պարունակող «Պրեստանս» դեղեր, 15–օրյա ժամկետում կարող են դիմել պատկան մարմիններին` ներկայացնելով դեղի տուփը և անձը հաստատող փաստաթուղթ: Դեղի կեղծ նմուշները բնակչությունից հետ հավաքելուց հետո` մարդկանց կտրամադրվի նույն դեղաչափով օրիգինալ «Պրեստանս» դեղը: Իսկ գործընթացն էլ պիտի տևի մինչև մարտի 20–ը:

«Պրեստանս» դեղը կեղծողները այնքան էլ քիչ եկամուտ չէին ունենա, եթե, իհարկե, կեղծիքը չբացահայտվեր և հնարավոր է նույն կերպ շարունակեին գործունեություն ծավալել, քանի որ նշված դեղատեսակի մեկ տուփը միջինում վաճառվում է 6–7 հազար դրամի սահմաններում:

Առողջապահության նախարարի օգնական Սաթենիկ Մկրտչյանը «Փաստի» հարցին, թե դեղի կեղծ նմուշները որքանով են վտանգավոր դրանք գնած բնակչության համար, պատասխանեց, որ անվտանգ է միայն այն դեղը, որը գրանցված է Հայաստանում և կեղծված չէ: Հակառակ պարագայում և ցանկացած այլ դեպքում արդեն խոսք է գնում ռիսկայնության մասին, քանի որ չգրանցված լինելու պարագայում այն պարունակում է որոշակի ռիսկեր:

Հարցին, թե այս ընթացքում որքան է կեղծ դեղատեսակ հավաքագրվել, պատասխանեց, որ այդ մասին չեն կարող ասել. «Համապատասխան մարմինը այդ տվյալներին տիրապետում է, բայց այս պահին քանի դեռ վերջնական կամ որևէ հստակ բան չկա, ոչինչ չենք կարող ասել»,– նշեց նախարարի օգնականը:

Այն դիտարկմանը, թե նախարարությունը կեղծ դեղերը բնակչությունից հետ հավաքելու և փոխհատուցելու համար 15–օրյա ժամկետ է սահմանել և հնարավոր է, որ սահմանված ժամկետից հետո էլ շարունակի փոխհատուցում անել՝ Սաթենիկ Մկրտչյանն ասաց, որ եթե հատուկ դեպքեր լինեն՝ այո:

«Չեմ կարծում, թե մարդկանց առողջության հետ կապված կլինեն որոշակի սահմանափակումներ: Բայց ամեն դեպքում 15–օրյա ժամկետը բավական է, և եթե այլ հարց կլինի՝ նախարարությունը լրացուցիչ կքննարկի ու որոշում կկայացնի»,– նշեց նա:

Լևոն Ալթունյանի օգնականի խոսքով՝ դեռ ուսումնասիրություններ են արվում, թե ում կողմից է ներկրվել կեղծ դեղը: Սակայն նախարարությունն այլևս իրավասություն չունի հետևելու գործի ընթացքին, Առողջապահության պետական տեսչությունը հայտնաբերել է դրանք և արդեն գործերն ուղարկվել են Ազգային անվտանգություն:

Սաթենիկ Մկրտչյանը նաև հավելեց, որ անհամապատասխան են եղել առաջնային և երկրորդային փաթեթի պիտակի գունային երանգները, պիտակի տպագրական տառաչափերը: Միաժամանակ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դեղի բաղադրությունը առերևույթ նման է գրանցված տարբերակի դեղահաբի բաղադրությանը, բայց ունի էական շեղումներ, որոնց թվաբանական ցուցանիշները կտրամադրվեն դեղի արտադրող և ապրանքային նշանի սեփականատեր «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ Ամռան ամիսներին մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը. ինչպես խուսափել Կապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. Արտյոմ Կարապետյան ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Թրամփ ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԿորոնավիրուսը վերադառնում է. հարևան երկրում նոր դեպքեր են հայտնաբերվել Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN