Թրամփն առաջվա պես ցանկանում Է ԻՊ-ի դեմ կռվել ՌԴ-ի հետ միասին. Սպիտակ տուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Ռուսաստանի հետ միասին կռվելու իր մտադրությունից: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սպիտակ տանը լրագրողների համար անցկացված բրիֆինգում հաստատել Է ԱՄՆ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ում շարունակվող հակառուսական աղմուկի պայմաններում Թրամփը վերանայում Է արդյոք իր մտադրությունները, Սպիտակ տան ներկայացուցիչն ասել Է. «Ոչ, եթե Ռուսաստանը ցանկանում Է մեզ հետ միասին մարտնչել ԴԱԻՇ-ի դեմ, ապա դա հիանալի Է»:
Ճշտող հարցին՝ նշանակում Է դա արդյոք, որ այդ առումով ոչինչ չի փոխվել, Սփայսերը պատասխանել Է. «Այո, ոչինչ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



