Վիետնամը առաջատար է հարուստների թվի աճի ցուցանիշով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎիետնամը առաջատար է ճանաչվել հարուստների թվի աճի ցուցանիշով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Knight Frank միջազգային խորհրդատվական խմբի հետազոտությունը, որը նվիրված է աշխարհում հարուստների թվի աճին։
2010-2016 թթ հետազոտողների հավաքած տվյալներով՝ Վիետնամում շատ հարուստ մարդկանց թիվն աճել է 320 տոկոսով։ Այդ ցուցանիշով Վիետնամը արդեն առաջ է անցել Հնդկաստանին ու Չինաստանին, որոնք այդ նույն տարիներին գրանցել են 290 ու 281 տոկոսի աճ։
Հետազոտության համար հիմք է հանդիսացել մարդկանց այն կատեգորիան, որը շատ խոշոր կապիտալ ունի։ Ընդ որում «հասարակ միլիոնատերերի» քանակը Վիետամում հասնում է մոտ 14․5 հազարի, իսկ մինչեւ 2026 թ կարող է գերազանցել 38 հազարը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



