Ալեգրովայի համերգային տնօրենը հրաժարվեց մանրամասնել՝ ինչ խնդիր է ծագել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնցած շաբաթ հայտնի դարձավ, որ Իրինա Ալեգրովայի՝ մարտի 5-ին նախատեսված համերգը չեղարկվել է, վաճառված տոմսերն էլ վերադարձվելու են։
Այդ մասին հայտարարեց «Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը, որը զբաղվում էր համերգի կազմակերպչական հարցերով։
Երգչուհու ադմինիստրացիան տարածեց հետևյալ հայտարարությունը. «Հարգելի հանդիսատես, մարտի 5-ին Երևանում կայանալիք` Իրինա Ալեգրովայի համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է: Խնդրում ենք ըմբռնմամբ մոտենալ առաջացած հանգամանքներին, և հույս ունենք, որ Ալեգրովայի հանդիպումը երևանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա: Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հայտնում ենք մեր երախտագիտությունը ըմբռնման համար»։
Past.am-ը կապ հաստատեց երգչուհու համերգային տնօրեն Խիզրի Բայտազիևի հետ, որպեսզի պարզի համերգի հետ կապված տեխնիկական խնդիրները:
Մեր զրուցակիցը հրաժարվեց պատասխանել այդ թեմայով հարցերին: «Դուք ստացե՞լ եք մեր հայտարարությունը: Ավելացնելու ոչինչ չունենք»,- նշեց Ալեգրովայի համերգային տնօրենը:
Լևոն Փանոսյան



