Սերբիայում կոռուպցիայի կասկածանքով 47 մարդ են ձերբակալել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍերբիայի ՆԳՆ աշխատակիցները երկրի 20 քաղաքներում 47 մարդ են ձերբակալել՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործողության շրջանակում, քրեական գործ է հարուցվել 19 մարդու դեմ, եւս երկուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ձերբակալվածներին կասկածում են 2005-ից առայսօր բազմաթիվ հանցագործություններ կատարելու Սերբիայի բյուջեին՝ 17․5 մլն եվրոյի չափով վնաս հասցնելու մեջ»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Նշում են, որ ձերբակալվածներից մի քանիսը պետական կազմակերպությունների, բժշկական հաստատությունների ղեկավարներ են։
Ավելի վաղ, հակակոռուպցիոն արշավի շրջանակում Սերբիայում ձերբակալվել էր եւս 53 մարդ, որոնցից 25-ի դեմ քրեական գործ էր հարուցվել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



