Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լիդուշիկ. «Երբ իմանում են արդեն քանի տարեկան եմ, անակնկալի են գալիս»

ՖՈՏՈ

Մանկուց հասարակության աչքի առաջ մեծացած երգչուհի Լիդուշիկը հանրության մեջ դեռևս տպավորված է որպես մանուկ։ Երգչուհին այս հանգամանքից չի նեղվում, չի էլ ձգտում ավելի մեծ երևալ։ Tert.am Life–ը Լիդուշիկի հետ խոսել է այժմյան զբաղմունքների, առաջիկա անելիքների և տարիքի հետ գործունեությունն էլ ավելի հասունացնելու մասին։

–Լիդուշիկ, ինչո՞վ ես զբաղվում հիմա, որտե՞ղ ես սովորում։

–Սովորում եմ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական  քոլեջում՝ Վոկալ բաժնում։ Երրորդ կուրս եմ, հաջորդ տարի կավարտեմ քոլեջը։ Նախորդ տարի որպես երկրորդ մասնագիտություն վերցրեցի նաև  հարվածային գործիքները։ Երաժշտական 4 գործիքի եմ տիրապետում։ Պարապում եմ, փորձում եմ զարգանալ նաև այդ ոլորտում։

–Ավարտելուց հետո ի՞նչ մասնագիտությամբ կշարունակես ուսումդ։

 –Դեռ չեմ կողմնորոշվել, սակայն այն կապ կունենա արվեստի, իմ մասնագիտության հետ։ Երևի, կընտրեմ ռեժիսուրան, որպեսզի հետագայում իմ տեսահոլովակները նկարահանելիս ավելի ճիշտ ուղղությամբ գնամ։

 Ինչ մասնագիտություն էլ ընտրեմ, կապ կունենա երգի հետ, որպեսզի օգնի ինձ։ Չեմ ուզում երկրորդ՝ «լուրջ» մասնագիտություն, որով չեմ զբաղվելու։ Ես ինձ չեմ պատկերացնում այլ ասպարեզում։

 –Վերջերս մենահամերգ ունեցար ԱՄՆ–ում։ Հայ արտիստները սկսել են ԱՄՆ–ում էլ խնդիր ունենալ տոմսերի վաճառքի հետ։ Ինչպե՞ս անցավ համերգդ։

 –Ալեքս թատրոնում կայացավ արդեն չորրորդ մենահամերգս։ Ես չեմ սիրում ինձ գովել, բայց, փառք Աստծո, տոմսերը նույնիսկ ժամանակից շուտ էին վաճառվել։ Դահլիճում այս անգամ ոչ միայն երեխաներ էին, այլև պատանիներ։ Երկրպագուներս իմ աչքի  առաջ են մեծանում , ես՝ իրենց։

 

 –Լիդուշիկ, հանդիսատեսը քեզ դեռևս ընկալում է մանկական կերպարի մեջ, սակայն դու արդեն անցել ես մանկական տարիքը։  Մտավախություն չունե՞ս, որ ինչ–որ պահի իրենց տարիքին անհամապատասխան և անհետաքրքիր կդառնաս։ Քո գործունեությամբ էլ «մեծանալու» կարիքի չե՞ս զգում։

 –Ես որքան էլ մեծանում եմ, փորձում եմ փոքրերի աշխարհը պահել իմ մեջ։ Կարծում եմ՝ դա  միշտ կլինի, որովհետև ես շատ եմ սիրում երեխաներին։ Նրանք  շատ անկեղծ են։ Փորձում եմ այնպես անել, որ և՛ պատանիներին, և՛ փոքրիկներին, ինչու ոչ, և՛ մեծերին հաճելի լինի լսել իմ երգերն ու դիտել տեսահոլովակները։

 

Վերջին 2 տարվա ընթացքում անընդհատ մտածում էինք՝ այս գործը պետք է լինի անցում դեպի ավելի մեծ տարիքային խումբ, սակայն  միշտ հակառակն էր ստացվում։ «Լա–լա–լա» տեսահոլովակս ամփոփում էր մանկական տեսահոլովակներս, մտածեցինք՝ վերջ։ Իհարկե, չէին նախատեսում, որ արդեն սիրո մասին պետք է երգեմ, ուղղակի մտադիր էինք անցնել մի քիչ ավելի լուրջ, հասուն թեմաների, բայց փոքրերը կրկին շատ սիրեցին այդ երգը։ Հաջորդիվ նկարահանեցինք «Իմ փոքրիկ Հայաստանը», որն ավելի խորը երգ է՝ մեծերի համար, սակայն էլի ստացվեց հակառակը՝ փոքրիկները շատ սիրեցին այս երգը։ Նույնիսկ խաղերի ընթացքում տնակներ էին կառուցում, ասում՝ իմ փոքրիկ տունն է։ Ամեն անգամ մենք փորձում ենք մեծանալ, բայց երեխաները մեզ հետ են կանչում։

–Շարունակելո՞ւ ես ներկայանալ Լիդուշիկ բեմական անունով։

–Ինձ հաճախ են հարցնում դա։ Լիդան իմ անունն է անձնագրով, Լիդուշիկն իմ անվան փաղաքշական  տարբերակն է, որը ստացել եմ դեռևս «Արևիկում»։ Սկզբում Լիդուսիկ էի, տարիների ընթացքում դարձա Լիդուշիկ։ Կարծում եմ՝ որպես բեմական անուն՝ այն այդպես էլ կմնա։

–Արտաքնապես էլ ես փոքր երևում։ Իրական  կյանքում է՞լ են քեզ ավելի փոքր ընկալում։

–Լինում են դեպեր, երբ փաղաքշական ասում են Լիդուշիկ։ Երբ իմանում են Լիդուշիկն արդեն քանի տարեկան է, անակնկալի են գալիս։ Ես չեմ փորձում միանգամից մեծանալ։ Հուլիսին կդառնամ 18 տարեկան։ Նույնիսկ եղել են դեպքեր՝ համերգների ժամանակ  բարձրակրունկներ եմ հագել, բայց զգացել եմ, որ դա դեռ իմը չէ, անհարմար է։ Մանկությունը չենք կարող հետ բերել, իսկ մեծանալը միշտ կա։ Փորձում եմ իմ տարիքին համապատասխան մնալ։

–Առաջիկայում ի՞նչ նորություններ ունես հանդիսատեսիդ համար։

–Շուտով կլինի 2 նոր տեսահոլովակ, որից մեկում Լիդուշիկը մեծացել է։) Ունեմ իմ առաջին երգը սիրո մասին, կոչվում է՝ «Սրտում առաջին սերը», որը հեքիաթային սիրո մասին է, ոչ թե տառապած։

Երկրորդն ավելի թեթև, աշխույժ գործ է։ Կոչվում է «Լավն է կյանքը»։ Կոնկրետ ժամկետներ նշել չեմ կարող, բայց աշխատանքային փուլն արդեն սկսել ենք։

–Դու այն տարիքում ես, երբ ամեն օր կարող ես սիրահարվել։ «Սրտում առաջին սերը» որքանո՞վ է կապված քեզ հետ։

–Էդպիսի ինչ–որ մեկը չկա, ում նվիրված է երգը։ Անկեղծ չկա։ Ձայնագրությունների ժամանակ Էդգար Ալեքսանյանը բացատրում էր՝ ինչպես պիտի երգեմ, մուլտֆիլմերից օրինակներով, իր՝ կնոջը սիրահարվելու պատմությամբ Էդգարը 2 ժամ բացատրում էր, թե ինչպես պետք է երգեմ։ Ես ուղղակի պատկերացումներով եմ երգել, բայց էլի հոգով, էմոցիաներով։

 –Դեռահասության փուլում բարդությունները ոչ ոքի չեն շրջանցում։ Դու տարիքային ի՞նչ դժվարություններ ես ունեցել։

 –Բարդություններ, որպես այդպիսին, չեն եղել։ Ես սկսել եմ ավելի հասուն մտածել և ավելի ռեալ եմ նայում ամեն ինչին։ Եթե աշխատանքում մի բան թերի է լինում, չեմ ընդունում։ Ավելի  բծախնդիր եմ դարձել։

 –Ի՞նչ է քեզ համար նշանակում փոքր տարիքից գումար աշխատելը։

 –Ես երբևէ նույնիսկ չեմ մտածել՝ այսօր պետք է երգեմ ու գումար աշխատեմ։ Չեմ երգում գումարի համար։ Ես նույնիսկ տանն եմ նույն էմոցիաներով երգում։ Ֆինանսական հարցերով տատիկս է զբաղվում։

 Հ.Գ. Լիդուշիկի տատիկը՝ տկն Գոհարն էլ նշեց, որ թոռնուհին նույնիսկ տեղյակ չէ հոնորարների չափից։ «Նա երբևէ չի էլ պատկերացրել, որ երգելու համար իրեն վճարում են։ Այդ գումարը կոմպենսացվում է իր գործունեության հետ։ Չենք դժգոհում, շատ լավ առիթների հրավիրում են, երգում է, բարձր էլ վարձատրում են, իհարկե  ամեն տեղ չէ, որ գնում ենք։ Չենք ուզում, որ դա դառնա գերնպատակ։ Լիդուշիկի բախտը բերել է, որ գումար աշխատողը մենք ենք՝ իր ընտանիքը։ Խնայում ենք մեր բալիկին, որպեսզի իր՝ երգչուհի տեսակը պահպանենք, որովհետև շատ դեպքերում արվեստը խառնվում է գումար վաստակելու հետ։ Ինքը սովորելու տեղ ունի, պետք է ձգտի դառնալ ավելի լավը»,– նշեց տկն Գոհարը։

 

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել