Նաթանյահուն Իրանին համարել Է աշխարհում ահաբեկչության խոշորագույն գեներատորը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Իրանն աշխարհում ահաբեկչության խոշորագույն գեներատորն Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ Երուսաղեմում հրեական պետության արտաքին գործերի նախարարության շենքում ելույթ ունենալով 1992 թվականի մարտին Բուենոս Այրեսում Իսրայելի դեսպանատան պայթեցման 25-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը, պայթյուն, որը 29 մարդու կյանք խլեց: Նաթանյահուն Իրանի վրա Է դրել այդ ահաբեկչական գործողության պատասխնատվությունը: «Իրանը նախաձեռնեց, Իրանը պլանավորեց եւ Իրանն իր խամաճիկի՝ «Հըզբոլլահ»-ի միջոցով իրականացրեց Բուենոս Այրեսի ահաբեկչական գործողությունը»,-հայտարարել Է Նաթանյահուն:
«Իրանն աշխարհում ահաբեկչության խոշորագույն գեներատորն Է, եւ մենք պարտավոր ենք պայքարել այդ ահաբեկչության դեմ, քանի որ դա Իրանի ագրեսիայի միայն մեկ ուղղությունն Է, որը նաեւ փորձում Է միջուկային զենք մշակել եւ առաջ Է տանում բալիստիկ հրթիռների սեփական ծրագիրը»,- ասել Է Նաթանյահուն, որը նաեւ գլխավորում Է հրեական պետության արտաքին քաղաքական գերատեսչությունը: Նաթանյահուի հայտարարությունը մեջբերում Է Times of Israel թերթը:
Նաթանյահուն, վկայակոչելով «Իսրայելի զինվորական իստեբլիշմենտի ներկայացուցիչներից մեկին, նաեւ հայտնել Է, որ Իսրայելի համար անվտանգության բնագավառի խնդիրների 80 տոկոսի աղբյուրն Իրանն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



