Արեւմուտքը ՌԴ-ի հետ նոր սառը պատերազմի վիճակում չԷ. Բորիս Ջոնսոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրեւմուտքը Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի վիճակում չԷ: Այդ մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Կարեւոր Է ընդգծել, որ մենք Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի վիճակում չենք գտնվում: Ո՛չ Մեծ Բրիտանիայում, ո՛չ ԵՄ-ի մեր բարեկամների մոտ, ո՛չ Վաշինգտոնում նոր սառը պատերազմ սկսելու ոչ մի ցանկություն չկա»,-ասել Է նա՝ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո:
Ջոնսոնն այն կարծիքին Է, որ «Ռուսաստանը պետք Է փոխվի, պետք Է ցույց տա, որ իրեն կրկին կարելի Է վստահել»: «Ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր Է»,-կարծում Է նա:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը մարտի 4-ին տեղեկացրել Է, որ Ջոնսոնն առաջիկա շաբաթներին կուղեւորվի Մոսկվա՝ բանակցություններ վարելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



