Իսրայելի կառավարությունն ապաքրեականացրել է մարիխուանայի գործածումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի կառավարությունը հաստատել է մարիխուանայի գործածումն ապաքրեականացնելու մասին առաջարկը։ Այս մասին մարտի 5-ին հայտնել է Jerusalem Post–ը։
Ըստ նոր կանոնների՝ մարիխուանայի գործածման առաջին դեպքիհամար նախատեսված է տուգանք։ Իսկ եթե նույն մարդուն երկրորդ անգամ են բռնում, տուգանքի գումարը կրկնապատկվում է։ Երրորդ անգամ նրան կարող են ուղարկել ռեաբիլիտացիայի, նաեւ զրկել վարորդական իրավունքից կամ զենք կրելու իրավունքից։
Քրեական գործ կարող է հարուցվել այն դեպքում, եթե իրավախախտումը չորրորդ անգամ է գրանցվում։
Իսրայելը Մերձավոր արեւելքի առաջին պետությունն է, որը ապաքրեականացրել է կաննաբիսի գործածումը։ Այդ երկիրը առաջատար է բժշկական նպատակներով մարիխուանայի կիրառման հետազոտություններով։
Ըստ Իսրայելի ԱՆ տվյալների՝ երկրում մոտ 25 հազար մարդ իրավունք ունի բժշկական նպատակներով մարիխուանա ստանալ։ Նրանցից շատերը տառապում են քաղցկեղային կամ հոգեբուժական խնդիրներով։



