ԱՄԷ-ում երկու բորտուղեկցորդուհիներ պայմանական ժամկետ են ստացել քնած գործընկերոջը լուսանկարելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄԷ ավիաընկերություններից մեկի երկու բորտուղեկցորդուհիները 6 ամսվա պայմանական ժամկետ են ստացել չվերթի ժամանակ իրենց քնած գործընկերոջը առանց նրա գիտության լուսանկարելու համար, հայտնում է Khaleej Times–ը։
Դատարանը կանանց մեղավոր է ճանաչել իրենց գործընկերոջ անձնական կյանքը խախտելու մեջ ու դատապարտել կես տարվա ազատազրկման։ Սակայն Աբու Դաբիի վերաքննիչ դատարանն իրական ազատազրկումը փոխարինել է պայմանականով։
Բորտուղեկցորդուհիները Աբու Դաբիիդ Հարավային Աֆրիկա չվերթի ժամանակ լուսանկարել էին իրենց քնած գործընկերոջը ու հետո լուսանկարը ցույց տվել ընկերության ղեկավարությանը, որից հետո տղամարդուն հեռացրել են աշխատանքից պարտականությունները չկատարելու համար։ Իսկ տղամարդն էլ իր հերթին դատի է տվել կանանց՝ իր անձնական կյանքը խախտելու համար։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



