Սիրիայում ԻՊ-ի գրոհայինը պայթեցրել է իրեն. 7 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Աազազ քաղաքում պայթյուն է որոտացել «Ջեբհաթ Ֆաթհ աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման (նախկինում` «Ջեբհաթ ան-Նուսրա») կենտրոնակայանի մոտ:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով «Ալ-Մայադին» արաբական հեռուստաալիքը, ահաբեկչության հետևանքով 7 մարդ է սպանվել, կան նաև վիրավորներ:
Ենթադրվում է, որ պայթյունը կազմակերպել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուղարկած գրոհայինը: Ահաբեկիչը ներխուժել է հրամանատարության շենք և գործի դրել մահապարտի գոտին:
«Ջեբհաթ Ֆաթհ աշ-Շամը» համարվում է «Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցի մասնաճյուղը Սիրիայում և Լիբանանում: Այն հիմնադրվել է 2012 թվականին «Ջեբհաթ ան-Նուսրա» անվանմամբ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



