ԱՄՆ-ում անհայտ անձը սիկհից պահանջել է մեկնել երկրից ու կրակել նրա ձեռքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում անհայտ տղամարդը պահանջել է սիկհից մեկնել երկրից, իսկ հետո կրակել է նրա ձեռքին։ Այս մասին հայտնում է The Seattle Times–ը ։
Դեպքը տեղի է ունեցել Սիեթլում։ Տուժածի խոսքով, որի անունը չեն նշում, ինքն իր մեքենան էր զննում տունդարձի ճանապարհին, երբ նրան մոտեցել է միջին հասակի մի սպիտակ տղամարդ, որը դիմակով էր։ Նա բղավել է «Չքվիր այստեղից ու վերադարձիր քո երկիր», որից հետո հանել է ատրճանակ ու կրակել նրա ձեռքին։
Տուժածին արդեն դուրս են գրել հիվանդանոցից։
Սիկհի խոսքով, ամերիկյան հասարակությունում սիկհերի հանդեպ մոտեցումը հիմա հիշեցնում է 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո ստեղծված իրավիճակը, երբ ամերիկացիները, առանց հասկանալու սիկհերի ու մուսուլմանների տարբերությունը, կասկածում էին բոլոր նրանց, ում վրա տյուրբան կար։
Սիկհերը, Հնդկաստանում տարածված միաստվածային կրոնի ներկայացուցիչներ են։



