3.000 դոլարանոց Nokia 3310-ը՝ Պուտինի ոսկեզօծ պատկերով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիննական Nokia ընկերությունը տարիներ տևած դադարից հետո վերջերս ներկայացրել է աշխարհի ամենահայտնի ու դիմացկուն բջջային հեռախոսներից մեկի՝ 3310 մոդելի նոր տարբերակը:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, նորույթը չի վրիպել հեռախոսների թյունիգավորմամբ զբաղվող Caviar ընկերության հմուտ մասնագետների աչքից:
Նրանք պատրաստել են հեռախոսի ինքնատիպ տարբերակը, որի վրա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ոսկեզօծ դիմանկարն է, ինչպես նաև երկրի ազգային օրհներգի տեքստից մի հատված:
Հայտնի է, որ բջջային հեռախոսի գինը 3.000 դոլար է:
Ի դեպ, ավելի վաղ Caviar-ը ներկայացրել էր Պուտինի դիմանկարով iPhone 6S սմարթֆոնը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



