Օբաման հերքել է գաղտնալսման մասին Թրամփի մեղադրանքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա վարչակազմի ներկայացուցիչները չեն գաղտնալսել երկրի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփին: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Օբամայի ներկայացուցիչ Քևին Լյուիսը:
«Ոչ նախագահ Օբաման, ոչ էլ Սպիտակ տան պաշտոնյաներից որևէ մեկը երբևէ հրահանգ չեն արձակել ԱՄՆ քաղաքացիներից և ոչ մեկի նկատմամբ գաղտնալսում իրականցվելու մասին: Ցանկացած ենթադրություն հակառակի մասին պարզապես կեղծիք է», - ընդգծել է Լյուիսը:
Նա նաև նշել է, որ նախկին նախագահական վարչակազմը երբեք չի միջամտել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության իրականացրած անկախ հետաքննություններին:
Այսպիսով, Օբամայի ներկայացուցիչը հերքել է Թրամփի հնչեցրած մեղադրանքը, որի մասին ԱՄՆ նախագահը հայտարարել էր այսօր ավելի վաղ: Վերջինս թվիթերյան իր էջում Օբամային «վատ տղա» էր անվանել` մեղադրելով իրեն գաղտնալսելու մեջ:



