Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Աստանայում սիրիական հարցով բանակցությունների հաջորդ փուլի կազմակերպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Ղազախստանի նախագահի կայքը:
Պուտինն իր գործընկերոջը հայտնել է «սիրիական ընդդիմության ռազմական ստորաբաժանումների` Աստանայում սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված հերթական բանակցություններն» անցկացնելու մտադրության մասին:
ՌԴ ղեկավարի խոսքով` հանդիպումը նախատեսվում է անցկացնել մարտի կեսերին: Միևնույն ժամանակ Նազարբաևը հայտնել է այդ բանակցությունները կազմակերպելու պատրաստակամության մասին:
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցության արդիական թեմաներ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



