Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


10 ապշեցուցիչ փաստեր մարդու մահվան մասին

ԼԱՅՖ

Կա մի բան, որի մասին բոլորս էլ փորձում ենք հնարավորինս քիչ մտածել: Այն մեզ վախեցնում է, անհանգստացնում է, որովհետև դրա վրա վերահսկողություն չունենք և երբևէ չենք էլ կարող ունենալ: Վախենում ենք նրանից, քանի որ մեկ անգամ նրան հյուր գնալով այլևս չենք վերադառնա: Սակայն գիտենք, որ այն գոյություն ունի և մենք մի օր անպայման կհանդիպենք նրան:

 

 

1. Ողջ պատմության ընթացքում մահացել է շուրջ 100 միլիարդ մարդ

Աշխարհի ներկայիս բնակչությունը կազմում է 7,4 միլիարդ մարդ: Մոտավոր հաշվարկներով Երկիր մոլորակի վրա ամբողջ պատմության ընթացքում ապրել է շուրջ 107 միլիարդ մարդ: Եվ դա նշանակում է, որ 100 միլիարդն արդեն մահացել են:

 

2. Մահից երեք օր հետո այն ֆերմենտները, որոնք մարդու մարսողությունն  էին ապահովում, սկսում են «մարսել» հենց մարդուն

Մարսողության ժամանակ ստամոքսն արտադրում է ֆերմենտներ և թթուներ՝ սննդի «վերամշակման» համար, իսկ աղիների ներքին պատերը մեծ քանակությամբ HCl (աղաթթու) են արտադրում: Թթվարտադրության հետևանքով աղիները պատվում են լորձի հաստ շերտով: Մահից հետո լորձի արտադրությունը դադարում է, այդ պատճառով էլ ֆերմենտներն ու թթուները սկսում են «ուտել» հյուսվածքները:

 

3. Երբ մարդը մահանում է, նրա լսողությունն ամենաուշն է «անջատվում»

Հոգեվարքի ժամանակ մարդու շնչառությունը փոխվում է, նրա մոտ կարող են առաջանալ հալյուցինացիաներ, մաշկի գունաթափում և մարմնի ջերմաստիճանի փոփոխություն է տեղի ունենում, աղիների ու միզապարկի ֆունկցիաների խանգարում, մկաանային թուլություն: Երբ մարդու բոլոր օրգանները արդեն դադարում են աշխատել, ամենավերջում իր գործառույթն է ավարտում լսողական համակարգը:

 

4. Էվերեստի գագաթին 200 դիակներ կան, որոնք դեպի վեր ճանապարհի համար որպես ուղենիշներ են ծառայում

Ցուրտը և թթվածնի պակասը Էվերեստի միակ մահացու վտանգները չեն: Այստեղ մարդիկ հաճախ հանդիպում են նաև սարսափելի սողանքների, այդ իսկ պատճառով ճանապարհը դեպի սարի գագաթը բառացիորեն լի է դիակներով: Վերև բարձրանալուց առաջ ալպինիստները նախապես որոշում են՝ իրենց հանդիպած դիակները թողնել տեղում, դիակիզման համար ուղարկել Կատմանդու, թե տուն ուղարկել: Առաջին տարբերակից բացի մնացած տարբերակները շատ «թանկ են նստում», այդ իսկ պատճառով էլ դիակները հիմնականում նույնությամբ թողնում են այնտեղ, որտեղ որ տեսնում են:

 

5. Խաչելությունը՝ որպես մահապատժի իրավական եղանակ, դեռևս գործում է Սուդանում և Սաուդյան Արաբիայում

21-րդ դարի առաջին տասնամյակում Սաուդյան Արաբիայում մի քանի մարդիկ հենց այս եղանակով մահապատժի ենթարկվեցին, թեև նրանցից մի քանիսին նախապես արդեն գլխատել էին: Իրանում խաչելությունը տեսականորեն մինչ այժմ էլ համարվում է մահապատժի ձև: Մեղավորներին խաչի վրա են բարձրացնում, որը դրվում է այնպես, որ խաչվածը դեմքով դեպի Մեքքայի կողմը լինի: Եթե երեք օր շարունակ մարդը ողջ է մնում, ապա նրան ներում է շնորհվում:

 

6. Սա քաղաք չէ. սա 6 քկմ մակերեսով գերեզմանոց է, որտեղ թաղված են 5 միլիոն մարդիկ

Վադի ալ-Սալամը՝ աշխարհում ամենախոշոր շիաական գերեզմանոցը, գտնվում է Իրաքի Նաջաֆ քաղաքում: Մարդկանց այստեղ թաղել սկսել են դեռևս 1400 տարի առաջ: 2003 թ. Իրաքի պատերազմը հանգեցրեց նրան, որ գերեզմանոցի տարածքը մեծացրին 40%-ով: 2006-07 թվականներին այն նորից մեծացվեց՝ շիաների և սուննիների միջև պատերազմի պատճառով:

 

7. Ինդոնեզական Տանա-Տորաջա կղզում երեխայի՝ մինչ ատամ հանելը մահանալու դեպքում նրա ընտանիքի անդամները ծառում խոռոչ են բացում և այնտեղ թաղում փոքրիկին

Տանա_Տորաջա կղզում թաղման արարողությունները մինչ օրս էլ հնագույն ավանդույթներով են իրականացվում: Թաղումները խոշոր իրադարձություններ են համարվում և ընթանում են շաբաթներ շարունակ: Փոքրիկներին, որոնք մահացել են մինչև ատամ հանելը, թաղում են ծառերի մեջ: Ժամանակի ընթացքում ծառն իր հյուսվածքները վերականգնում է՝ փակելով խոռոչը և «կլանելով» երեխայի մարմինը:

 

8. Սերիական մարդասպանների դիերը ցուցադրվում են թանգարաններում, որպեսզի բոլորը համոզված լինեն նրանց մահում

Սի Ուե Յունը չինացի ներգաղթյալ էր, որը Թայլանդ էր տեղափոխվել 1944 թ. և դարձել էր հայտնի սերիական մարդասպան-մարդակեր: 1958 թ. նրան բռնեցին և հրապարակայնորեն մահապատժի ենթարկեցին: Այնուհետև զմրսեցին մարմինը և ցուցադրության դրեցին Սոնկրան Նիյոմսանի դատաբժշկական թանգարանում:

 

9. QR կոդերը վերաբերում են նաև գերեզմանաքարերին. սկան անելով գերեզմանաքարի կոդը՝ կարող եք կարդալ մահախոսականը և նայել լուսանկարները

Սմարթ-գերեզմանոցներն արդեն իրականություն են: Օրինակ՝ Ուրուգվայի հրեական Լա-Պաս գերեզանոցը կարող է հպարտանալ իր՝ յուրաքանչյուր շիրմաքարի QR կոդերով: Quiring ընկերությունը և նրա մասնաճյուղերը այս տեխնոլոգիան պատրաստվում են շատ տեղերում կիրառել:

 

10. Հնդկաստանում գնչուական մի ցեղ մահը նշում է որպես ամենաուրախ իրադարձություն, իսկ ծնունդը որպես ամենատխուր

Սատիա ցեղը 24 գնչուական ընտանիքներից է կազմված, րոոնք Ռաջաստան նահանգի քոչվորներն են: Թաղումների և դիակիզումների արարողությունները այստեղ տոներ են համարվում:

Մարդիկ մաքուր հագուստ են հագնում, քաղցրեղեն, մրգեր և լիկյոր են գնում, այնուհետև սկսում պարել թմբուկի երաժշտության ներքո: Նրանք տոնում են մահը, քանի որ համարում են, որ այն ազատում է հոգին մարմնական բանտից: Միևնույն ժամանակ կարծում են, որ ծնունդը աստվածային պատիժ է, որի ժամանակ հոգին բանտարկվում է մարմնում:

Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Քարը քարին չեն թողնի. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա Սողոմոնյան