Իրանում հաջող փորձարկման են ենթարկվել ռուսական С-300 հակահրթիառային համակարգերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական արտադրության С-300ПМУ-2 հակահրթիռային համակարգը բարեհաջող փորձարկում է անցել Իրանում` մի քանի հրթիռների օգնությամբ զանազան թիրախներ ոչնչացնելով տարբեր բարձրության և հեռավորության վրա: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է «Թանսիմ» իրանական գործակալությունը:
Առաջին թիրախը իրանցի ուժայինների արձակած բալիստիկ հրթիռն է եղել: Այն հայտնաբերվել է համալիրի ռադարների օգնությամբ և ոչնչացվել: Երկրորդ ուսումնական թիրախը պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքն է եղել:
С-300 համալիրները կարող են հայտնաբերել, ուղեկցել և ոչնչացնել օդային տարածության մեջ գտնվող անգամ փոքրագույն օբյեկտները:
Իրանին С-300 հակահրթիառային համակարգեր մատակարարելու մասին պայմանագիրը կնքվել է 2007-ին, սակայն իրագործումը կասեցվել էր 2010-ին: 2015-ի գարնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանել է մատակարարման արգելքը:



