Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը պետք է հասկանա, որ եթե ԼՂ անվտանգությանն ու խաղաղ բնակչությանը սպառնալիք լինի, ապա «Իսկանդեր»-ը կկիրառվի. Վ. Եվսեև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը գրում է

Լեռնային Ղարաբաղում նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունների կրկնության պարագայում Հայաստանը կկիրառի «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Օրերս Հայաստանից ամենաբարձր մակարդակով հնչեցին հայտարարություններ «Իսկանդեր»-ի կիրառելիության վերաբերյալ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեցին: Նախ` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «ՌԻԱ նովոստի»‐ի հետ զրույցում հայտարարեց, որ «Իսկանդեր» հրթիռահրետանային համալիրները և դրանք կիրառելու որոշումը պատկանում է Հայաստանի Զինված ուժերին, և Հայաստանը կորոշի, թե երբ գործի դնի այն, ապա այս մասին խոսեց նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ նշելով, որ «Իսկանդերները» գտնվում են ՀՀ տրամադրության տակ, ունեն ռազմաքաղաքական հավասարակշռությունը և տարածաշրջանի կայունությունն ապահովող նշանակություն: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն էլ շեշտեց, որ եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի՝ կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»:

Այս առնչությամբ Վ. Եվսեևը նշեց, որ չպետք է մոռանալ՝ «Իսկանդեր»-ը գտնվում է Հայաստանի տարածքում, բայց ռուսական ռազմաբազայում, ուստի ուղիղ կառավարում Հայաստանի կողմից չի կատարվում: Բայց, ըստ քաղաքագետի, եթե պատերազմ լինի, իսկ դա հնարավոր է ԼՂ տարածքում, ուրեմն «Իսկանդեր»-ը կգործադրվի Հայաստանի կողմից: 

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ Հայաստանը կարող է կիրառել «Իսկանդեր»-ը, եթե լարվածությունը հասնի պատերազմի: Նախորդ տարի ապրիլին Ադրբեջանի կողմից եղավ սպառնալիք, որ «Սմերչ»-ից հարվածելու են Ստեփանակերտի ուղղությամբ: Նման պայմաններում միանգամայն հավանական կլինի, որ «Իսկանդեր»-ը գործի դրվի: Եթե լինի իրական սպառնալիք, կրկնում եմ, պատերազմի իրական սպառնալիք, ապա այն կկիրառվի: Ադրբեջանը պետք է հստակ հասկանա, որ եթե լինի վտանգ, սպառնալիք Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ, ապա «Իսկանդեր»-ը կգործադրվի»,- շեշտեց Վլադիմիր Եվսեևը: 

Ռուսաստանցի ռազմական փորձագետը շեշտեց, թե Հայաստանն ամենևին էլ չպետք է կաշկանդվի նրանով, որ «Իսկանդեր»-ն աշխատեցվում է ռուսական զինվորների կողմից, որովհետև հրթիռահրետանային այս համալիրը գտնվում է Հայաստանում Հայաստանի անվտանգության ապահովման համար, քանի որ եղել է սպառնալիք նաև ՀՀ սահմանների նկատմամբ: Հակառակ դեպքում, Եվսեևի խոսքով, Ադրբեջանն այս հանգամանքից խուճապի չէր մատնվի: 

««Իսկանդեր»-ն այն միջոցն է, որն ապահովում է ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլև՝ Լեռնային Ղարաբաղի: Ուստի չպետք է մտահոգվել՝ եթե լինի անհրաժեշտություն, այն գործի կդրվի: Ադրբեջանը 94թ.-ից հետո առաջին անգամ ապրիլին կրակեց Մարտակերտի խաղաղ բնակչության ուղղությամբ: Այս բնույթի գործողությունները պետք է համարժեք պատասխան ստանան»,- նշեց Վլադիմիր Եվսեևը:

Ճշտող հարցին՝ եթե ապրիլյան իրադարձությունները կրկնվեն Հայաստանը կարող է կիրառել «Իսկանդեր»-ն առանց Ռուսաստանի թույլտվությա՞ն, թե ամեն դեպքում պաշտոնական Մոսկվան պիտի իր համաձայնությունը տա, ապա Վ. Եվսեևը պատասխանեց. «Համաձայնություն, իհարկե, պիտի լինի: Այս համակարգը հայ-ռուսական համատեղ զորքերի մաս է և կա դրա կիրառելիության հատուկ կարգ: Ռազմական կիրառելիության ժամանակ գործում է փոքր-ինչ այլ մեխանիզմ: Եվ դա այնպես չէ, որ պետք է զանգել Մոսկվային, սպասել, մինչև Մոսկվան թույլ տա: Հնարավորություն կա կիրառել զինատեսակը ռազմական ղեկավարության կողմից: Օպերատիվ ռազմական գործողությունների ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է ամեն ինչ համաձայնեցնել: Եթե լինի իրական պատերազմ, պատերազմի իրական սպառնալիք, պետք չէ մտածել, որ Ռուսաստանը կարող է թույլ տալ կամ թույլ չտալ կիրառել «Իսկանդեր»-ը: Կրկնում եմ՝ «Իսկանդեր»-ը Հայաստանի, հայ բնակչության անվտանգության ապահովման համար է և կարող է լիովին կիրառվել, եթե բնակչության անվտանգությունը վտանգի տակ է»:

Հարցին, թե այդ դեպքում՝ ո՞վ է գնահատելու սպառնալիքները, ո՞վ է որոշելու՝ ստեղծված իրավիճակում պե՞տք է կիրառել «Իսկանդեր», թե՞ ոչ, կա՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ ոչ, Վլադիմիր Եվսեևը պատասխանեց,  որ իրավիճակը գնահատվելու է համատեղ՝ Հայաստանի և Ռուսաստանի կողմից:

 

 

Ջուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք