Շնորհակալ եմ ճակատագրին, որ ինձ ընդառաջ լավ ու կամեցող մարդկանց է միշտ բերում. Ինչո՞ւ է Նարեկ Մակարյանը մեկնել ԱՄՆ
ԼԱՅՖAysor.am-ը գրում է.
«Ներկա պահին պատրաստվում եմ Լաս Վեգասում կայանալիք իմ մենահամերգին, որը նվիրված է լինելու Մայրության ու գեղեցկության տոնին: Նաև, երկու մեծ համերգային ծրագրերում ելույթ ունենալու հրավեր եմ ստացել, որոնց մասին փակագծերը բացել դեռ չեմ կարող: Մեկտեղ՝ աշխատում եմ նոր տեսահոլովակի ու երգի վրա, այդ հարցում էլ երկար սպասեցնել չեմ տա», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց երգիչը:

Նկատելի է, որ հատկապես վերջին շրջանում հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերն են նախընտրում ապրել ու ստեղծագործել դրսում, հիմնականում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հարցին, թե ի՞նչն է մարդկանց այդքան դուրս «քաշում», մեր զրուցակիցը պատասխանեց.
«Այդ հարցին չեմ կարող ուրիշների փոխարեն պատասխանել… Անձամբ ես սիրում եմ իմ հայրենիքը, իմ տունն ու ծննդավայրը, գերադասում եմ ապրել ու արարել հայրենի հողի վրա: Թե հետագայում ճակատագիրն ինձ ո՞ւր կտանի, չգիտեմ, դա ոչ-ոք չգիտի: Բայց այն, որ այս պահին թեկուզև աշխատանքի բերումով ժամանակավոր դրսում գտնվելու դեպքում էլ կարոտին չեմ դիմանում, փաստ է: Այստեղ գտնվելս ժամանակավոր բնույթ է կրում, անպայման կվերադառնամ մի քանի ամսից: Ինչպես ասում են՝ իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա… Շուտով կհանդիպենք Երևանում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



