Հորդանանում տասը հոգու մահապատժի են ենթարկել կախաղանի միջոցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀորդանանում կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկվել ահաբեկչության մեջ մեղադրվող 10 անձինք: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է Հորդանանի տեղեկատվության նախարար Մոհամեդ ալ-Մոմանին:
Մահապատժի ենթարկված անձինք մեղադրվում էին 2016թ-ին ընթացքում Հորդանանի թագավորության տարածքում մի շարք ահաբեկչությունների կազմակերպման համար, այդ թվում` փախստականների Ալ-Բաքաա բնակավայրում հատուկ ծառայությունների գրասենյակի պայթեցման և քրիստոնյա գրող Նահիդ Հաթարի սպանության համար: Հորդանանցի նախարարը տեղեկացրել է, որ նրանցից 5-ը մեղադրվում էին նաև սեռական բռնության և ինցեստի համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



