Մալայզիայի ոստիկանապետը հավաստել Է, որ Կիմ Չեն Նամն սպանվել Է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալայզիայի իրավապահ մարմինները չեն կասկածում, որ Կիմ Չեն Նամը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբայրը, սպանվել Է կանխամտածված: Ազգային ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարի այս հայտարարությունը մեջբերում ԷThe New Straits Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ունենք որակյալ փորձագետներ, որոնք պարզել են մահվան պատճառը: Կատարվող հետաքննությունը՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքների հաշվառմամբ, հաստատում Է ԿԺԴՀ-ի քաղաքացու սպանության փաստը»,- ընդգծել Է նա ի պատասխան հյուսիսկորեական կողմի այն պնդման, թե Կիմ Չեն Նամն իբր մահացել Է շաքարախտի ֆոնին սրտի անբավարարության հետեւանքով:
Փենյանում «կարող են ասել ամենն, ինչ կամենան, բայց փաստերը մնում են փաստեր», հավելել Է Հալիդ Աբու Բաքարը:
Նախօրյակին ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցչի նախկին տեղակալ Լի Դոն Իրը, որը գլխավորում Է Հյուսիսային Կորեայի՝ մի քանի օր առաջ Քուալա Լումպուր ժամանած դիվանագիտական պատվիրակությունը, պնդել Է, թե «նա չի թունավորվել, այլ մահացել Է բնական պատճառներով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



