Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները. Սերժ Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել է Արտաքին գործերի նախարարություն և հանդիպում է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ: 

Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է հավաքի մասնակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ապա իր ելույթում հանգամանորեն անդրադարձել անկախացումից ի վեր Հայաստանի անցած ճանապարհին, արտաքին քաղաքականության մեջ ունեցած ձեռքբերումներին, հաղթահարած խոչընդոտներին, արտաքին քաղաքականության առաջնայնություններին և մարտահրավերներին: Հանրապետության Նախագահը նաև մի շարք ուղղություններով հանձնարարականներ է տվել դիվանագետներին դեսպանընկալ երկրներում և միջազգային կազմակերպություններում Հայաստանը պատշաճ ներկայացնելու ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ, անդրադարձել է այն խնդիրներին, որոնք այսօր դրված են դիվանագետների առջև, տվել համապատասխան ցուցումներ:

«Ոմանք կարծում են, թե դիվանագետները շատ արտոնություններ ունեն: Դիվանագիտական ծառայությունը որքան արտոնյալ, նույնքան էլ, միգուցե բազմապատիկ անգամ ավելի պատասխանատու ծառայություն է, և արտոնություններն էլ սահմանվում են ոչ թե վայելքի, այլ սեփական երկրի շահերին արդյունավետորեն ծառայելու համար։ Ձեր առաքելությունն է՝ արժանավայել կերպով աշխարհին ներկայացնել Հայաստանը՝ որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր և ժողովրդավար երկիր, որ կառուցում է ժամանակակից կենսունակ քաղաքական և տնտեսական համակարգ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը խոսել է նաև դիվանագիտական աշխատանքի նրբությունների մասին՝ նշելով, որ այդ աշխատանքը հաճախ իրականացվում է փակ դռների հետևում, սակայն անգամ ամենագաղտնի բանակցություններն ունենում են հրապարակային դրսևորումներ, արդյունքներ և հետևանքներ: «Պահպանելով այս աշխատանքի բնույթից բխող գաղտնապահությունը՝ Հայաստանի դիվանագիտությունը միևնույն ժամանակ պետք է լինի ըմբռնելի մեր հասարակության համար: Ձեռնարկվող գործողությունների տրամաբանությունն անհրաժեշտ է հետևողականորեն ներկայացնել հանրությանը՝ առանց երկնչելու հնարավոր քննադատությունից: Ձեր խոսքը, ձեր ուղերձը պետք է լինի վստահ, պետք է լինի հասկանալի և այդպիսով վստահություն կներշնչի նաև հանրությանը»,-ասել է Նախագահը:

Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ուղղությամբ արտերկրում և միջազգային տարբեր հարթակներում ՀՀ դիվանագիտական ծառայության առջև դրված խնդիրներին ու Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, տարածաշրջանում լարվածության ստեղծման քայլերին հակազդելուն: 

«Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, մինչդեռ Բաքուն վաղուց ամենաբարձր մակարդակում անընդհատ խոսում է պատերազմի մասին, մեծացնում է լարվածությունը շփման գծում, հերոսացնում է այն զինվորներին, որոնց գործած, այսպես ասած, «սխրանքները» համարվում են պատերազմի հանցագործություն: Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները։ Այսօր տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է, ով ամուր կանգնած է և հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում և ինչ խնդիր է լուծում»: 

Ընդգծելով, որ անցած քառորդ դարում Հայաստանին հաջողվել է ձևավորել արտաքին քաղաքական բավականին հագեցած և դրական օրակարգ, Հանրապետության Նախագահը նշել է, որ մեր երկիրն իր փորձն ու ջանքերը ներդնում է հանուն համամարդկային նշանակության հարցերի բարձրաձայնման և իր նպաստը բերում միջազգային հանրության կողմից դրանց լուծման գործին:

«Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք պետք է մշտապես գտնվենք մարդկության դեմ կատարվող հանցագործությունների կանխարգելման միջազգային պայքարի առաջնագծում: Ձեր հետևողական քայլերի շնորհիվ 2015 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, իսկ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում դեկտեմբերի 9-ը հռչակվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր: Այս ուղղությամբ հսկայական ջանքեր ներդրվեցին հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում»: 

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր նվաճումներից մեկը համարելով Հայաստանում 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովն անցկացնելու որոշումը՝ Հանրապետության Նախագահը դա նախաձեռնողական դիվանագիտության արդյունք, ինչպես նաև մեր երկրի նկատմամբ ութ տասնյակից ավելի պետությունների վստահության և համերաշխության դրսևորում է որակել։ 

«Համոզված եմ, որ ձևավորված պետական հանձնաժողովի համակարգմամբ և ձեր ջանքերով կանենք հնարավորը՝ այդ միջոցառումն ամենաբարձր մակարդակով հյուրընկալելու և դրա հնչեղությունն ապահովելու համար։ Այս գագաթնաժողովը լինելու է Հայաստանի անկախությունից ի վեր հյուրընկալվող ամենաներկայացուցչական միջոցառումներից մեկը: Այն նաև կնպաստի մեր երկրի հեղինակության բարձրացմանն ու մշակույթն ավելի ճանաչելի դարձնելուն։ Այն հիանալի հնարավորություն կընձեռի գործընկերային առավել սերտ կապեր հաստատելու բազմաթիվ պետությունների հետ, որոնցում մենք ներկայացված չենք»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նշելով, որ անցյալ տարի քայլեր ձեռնարկվեցին Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր ուղղություններից մեկը՝ տնտեսական դիվանագիտությունը, ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ուղղությամբ, Սերժ Սարգսյանը ՀՀ դիվանագետների խնդիրն է համարել առավել ակտիվացնել ջանքերն արտերկրում Հայաստանի ներդրումային գրավչության և համեմատական առավելությունների ճիշտ ներկայացման, համապատասխան գործարար շրջանակներին հնարավոր բիզնես նախագծերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, Հայաստանում արտադրված ապրանքատեսակների և ծառայությունների համար նոր շուկաների բացահայտման ուղղությամբ:

Նախագահը կարևորել է նաև արտերկրում Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների պատշաճ ներկայացումը՝ ակնկալելով ակտիվ աշխատանք այս ուղղությամբ։ «Վերջին շրջանում որոշ երկրների հետ ազատականացրել կամ զգալիորեն դյուրացրել ենք արտոնագրային ռեժիմը։ Սա պետք է որ իր դրական ազդեցությունն ունենա այս ոլորտի զարգացման վրա։ Դեսպաններից ակնկալում ենք կոնկրետ և չափելի աշխատանք: Ուզում եմ նաև ավելացնել, որ մենք հատուկ հաստիք սահմանեցինք, փոխնախարարի պարտականություններն այս ուղղությամբ հստակեցրեցինք և ակնկալում ենք, որ նախ տնտեսական ակտիվության որոշակի չափանիշներ կհաստատվեն դեսպանների համար և ապա՝ գոնե ամեն տարի մենք կամփոփենք, կտեսնենք, թե կոնկրետ ին՞չ է կատարվել և ի՞նչ արդյունքներ ունենք այս ուղղությամբ»,-ասել է Հանրապետության Նախագահը: 

Ելույթի ավարտին Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ, ի վերջո, հանդիպման բոլոր մասնակիցների մշտական ուշադրության կենտրոնում պետք է լինի Հայաստանի քաղաքացին։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրում գրված է, որ անձնագրի կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը, և արտերկրում Հայաստանի քաղաքացիները պետք է զգան, որ այդ բառերի հետևում կանգնած է իր հովանավոր պետությունը՝ բոլոր ծառայություններով և հնարավորություններով։ Եվ ձեր առաջնային խնդիրներից է նաև արտերկրում մեր ժողովրդի ինքնության և մշակութային ժառանգության պահպանումը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների սատարումը։  

Առհասարակ, պետք է համախմբված աշխատելու մշակույթն ամրապնդենք մեր մեջ և նպաստենք յուրաքանչյուրիս առջև դրված խնդիրների լուծմանը, որովհետև Հայաստանի շենացմանը պետք է ուղղված լինեն մեր բոլորի ջանքերը շատ պարզ պատճառով՝ Հայաստանը մեր Հայրենիքն է: Մենք այլ Հայրենիք չունենք, և ա՛յս Հայրենիքն են ժառանգելու մեր ապագա սերունդները: Հարատևելու այլ բանաձև գոյություն չունի: Ով այս բանաձևը չի ընկալում, նա մնում է պատմության կեռմաններում»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը: 
 

 

Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորին