Պեսկովը հաստատել է Պուտինի եւ Պորոշենկոյի հեռախոսային շփումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել Է, որ վերջին ժամանակներս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքիային հեռախոսային շփումներ Է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, բայց Ավդեեւկայում կրակի դադարեցման հարցեր չեն քննարկվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս&raqu o;-ին:
«Ավդեեւկայում կրակի դադարեցումը չի քննարկվել: Կարծիքներ եւ փոխադարձ մտահոգություններ են փոխանակվել լարվածության սաստկանալու կապակցությամբ: Ես միայն կարող եմ հավաստել, որ իրոք եղել են երկու նախագահների աշխատանքային հեռախոսային շփումներ»,-մարտի 2-ին ասել Է Պեսկովը լրագրողներին:
Ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղարը ճշտել Է, որ նման հեռախոսազրույցները մի քանիսն են եղել: Լրագրողները հետաքրքրվել են, թե ում նախաձեռնությամբ են կայացել այդ հեռախոսազրույցները: Պեսկովն ասել Է, որ պատրաստ չԷ հավելյալ տեղեկատվություն տրամադրել այդ հարցի շուրջ:



