Հաստատվեց ընտանեկան դրամագլխից ամսական 25 հազար դրամ տնօրինելու որոշումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը հաստատեց նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ընտանեկան դրամագլխից ծնողը կարող է գումար փոխանցել ցանկացած
«Նշված գումարը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը բանկին ներկայացնում է դիմում: Բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է դիմողի կողմից ներկայացրած բանկային հաշվին ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ասատրյանը:
Ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվել է մինչև 2017 թվականի դկտեմբերի 31-ը:
Համաձայն կարգի՝ ընտանեկան դրամագլուխը ընտանիքը կարող է օգտագործել նաև. հիփոթեքային վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու, ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու, սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու, հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային գյուղական բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու համար:



