Google-ը խախտում է միլիոնավոր օգտատերերի անձնական կյանքի անձեռնմխելիությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉիկագոյի դաշնային դատարանը վճռել է, որ Google որոնման ծառայությունը խախտում է համացանցի միլիոնավոր օգտատերերի անձնական կյանքի անձեռնմխելիությունը՝ նրանց բիոմետրիկ տվյալները հավաքելու ու պահելու միջոցով, հայտնում է Bloomberg–ը։
Դատարանի վճռով, այսուհետ Google կորպորացիան առանց օգտատիրոջ համաձայնության նրա անձնական լուսանկարների օգտագործման յուրաքանչյուր դեպքի համար պետք է վճարի 1-5 հազար դոլար տուգանք։ «Եթե Google–ը պարզապես պահեր այդ լուսանկարները ՝ առանց դեմքերի գեոմետրիան չափելու ու սկանավորելու, ապա օրենքի ոչ մի խախտում չէր լինի»- ասել է դավատոր Չանգը։
Bloomberg-ի լրագրողները շեշտում են, որ Չանգի որոշումը ստեղծում է դատական նախադեպ, ու հիմա օգտատերերը կկարողանան այդ որոշումը օգտագործել հետագա դատական հայցերի համար։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



