Սիրիական հակամարտության շուրջ Աստանայի բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մարտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայտնի են Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող բանակցությունների 3-րդ փուլի անցկացման ժամկետները:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Աստանայի բանակցությունների 3-րդ փուլը տեղի կունենա մարտի 14-ից 15-ը:
Աստանայում Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ արդեն 2 փուլ բանակցություններ տեղի են ունեցել:
Բանակցությունների 2-րդ փուլը տեղի էր ունեցել փետրվարի 15-ից 16-ին, որի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայում զինադադարի հաստատման մոնիթորինգի հանձնաժողով կազմելու շուրջ:
Դեռևս պարզ չէ սպասվելիք հանդիպումը կլինի բանակցությունների ֆորմատով, թե իրավիճակի վերաբերյալ փորձագիտական քննարկումների ֆորմատով:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



