Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վանաձորում պատերը կսկսեն «խոսել»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Խոսուն պատեր» նախագծի նպատակն է Վանաձորի բնակիչներին ներկայացնել ժամանակակից արվեստի զարգացող ճյուղերից մեկը՝ Street Art-ը: 

Past.am-ը զրուցել է նախագծի ղեկավար Թաթուլ Ղազարյանի հետ: 

«Գաղափարը ծնվել էր դեռ մի տարի առաջ՝ քննարկման ժամանակ: Մեր աչքի առջև ունենալով Երևանի ու Գյումրու փորձը՝ մտածեցինք այն կիրառել նաև Վանաձորում: Երբ գաղափարն սկսեցինք թղթին հանձնել, մտածում էինք՝ ինչ հետաքրքիր անուն դնենք, որ տպավորվի մարդկանց մոտ: Մտագրոհի միջոցով վեր հանեցինք այդ անունը ու հասկացանք, որ շատ խոսուն անուն է»:

Image may contain: 4 people, people sitting and indoor

 

Ղեկավարի խոսքով՝ ծրագիրը շարունակական է լինելու.

«Ծրագրի առաջին փուլում նախատեսել ենք ավելի շատ ՏԻՄ ոլորտին ու գործունեությանն անդրադառնալ՝ նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը: Հետագայում նախատեսում ենք նաև հայտնի լոռեցիների պատկերները, նրանց գործունեության մասին ինֆորմացիա տարածել: Չեմ ուզում չակերտները շատ բացել, բայց հետաքրքիր բաներ են սպասվում»:

Image may contain: 3 people, people sitting, table and indoor

Նախաձեռնությունը հնարավոր է դարձել «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող ՀաՄաՏեղ ծրագրի շրջանականերում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:
 
«Խոսուն պատեր» նախագծին ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաև Վանաձոր քաղաքի ճարտարապետ պարոն Սուրեն Աբովյանը, Վանաձորի ավագանու մի քանի խմբակցություններ:
 
Իրականացմանն աջակցում է նաև «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն:

«Ծրագիրը դեռ նոր է մեկնարկել: Եղանակային պայմանների պատճառով փետրվարին ոչ մի բան չկարողացանք անել, միայն երեկ՝ ամսի 28-ին, առաջին գրաֆիտիներն արեցինք Վանաձորի փողոցներից մեկում: Ընդամենը մի քանի ժամ է, ինչ գրառումներն արվել են, բայց արդեն բավականին լայն արձագանք են գտել»:

Image may contain: one or more people and outdoor

 

No automatic alt text available.

Հարցին, թե մտավախություն չունեն, որ ծրագիրը իրականացնելով՝ կարող են քաղաքին թափթփված տեսք տալ, Թաթուլը պատասխանեց.

«Անկեղծ ասած՝ այդ մտավախությունն ունեցել ենք դեռ ծրագրի գաղափարը մշակելու ժամանակ, դրա համար համագործակցել ենք Վանաձորի քաղաքապետարանի Ճարտարապետության բաժնի, գլխավոր ճարտարապետի հետ: Մեզ խորհուրդ տվեցին՝ որ փողոցներում կարելի է իրականացնել ծրագիրը, որ շենքերի վրա, միաժամանակ տեղյակ պահելով, թե որ շենքերի վրա չի կարելի կամ խորհուրդ չի տրվում:

Image may contain: one or more people, outdoor and indoor

 

Մտավախություն ունեինք նաև, որ բնակիչները չեն համաձայնի իրենց շենքերի պատերին ինչ-որ գրառումներ կամ նկարներ տեսնել: Բայց հույս ունենք, որ նրանք կհասկանան գաղափարը և չեն բողոքի: Համենայն դեպս, դեռ վատ արձագանքներ չեն եղել»:

 

Մարիամ Նալբանդյան

Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»