Գերմանիայի նախագահը մտահոգ է Թուրքիայում մամուլի նկատմամբ իրականացվող հարձակումների առնչությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Բեռլինում նախագահական իր նստավայրում «Օտարերկրա լրագրողների միության» անդամների հետ հանդիպման ժամանակ Գաուկը հայտարարել է, որ Գերմանիայում չեն կարողանում հասկանալ, թե ինչու է անհրաժեշտ հարձակում իրականացնել մամուլի ազատության դեմ: «Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները կասկած են առաջացնում` արդյոք Թուրքիան ցանկանո՞ւմ է լինել իրավունքի պետություն»,- հայտարարել է Գերմանիայի նախագահը` հավելելով, որ այդ երկրում կատարվող դեպքերը մեծ մտահոգություն են առաջացնում:
Յոահիմ Գաուկը մարտի 18-ին երկրի նախագահի լիազորությունները փոխանցելու է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:



