Էրդողանը միջազգային ամբիոնն օգտագործել է հակահայկական կոչերի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգտագործել է Տնտեսական համագործակցության կազմակերպության ամբիոնը հակահայկական հայտարարություններ հնչեցնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler-ը, Էրդողանն Իսլամաբադում կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ իրենք ղաաբաղյան հակամարտության հարցը պետք է քննարկեն կառույցի բոլոր նիստերում: Թուրքիայի նախագահի խոսքով` որքան էլ որ կառույցը տնտեսական բնույթ ունի, այդուհանդերձ դրա շրջանակները ներառում են նաև քաղաքականությունը:
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1985 թվականին Թեհրանում` Իրանի, Պակիստանի և Թուրքիայի կողմից: Ներկայում կազմակերպության մեջ են մտնում 10 անդամ` Աֆղանստանը, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքիան, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:



