Հայաստանում շինարարության ծավալները նվազել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում 2017 թվականի հունվարին շինարարության ծավալները կազմել են 7 մլրդ 556.2 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2016 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է նվազում 5.3 տոկոսով:
Շինարարության համար, որպես ֆինանսավորման աղբյուր, ամենազգալի ներդրում են ունեցել կազմակերպությունների միջոցները` շուրջ 4 մլրդ 308.5 մլն դրամ: 2016 թվականի հունվարի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 2,2 անգամ:
Միևնույն ժամանակ, 69,5 տոկոսով ավելացել է Համաշխարհային բանկի վարկերով ֆինանսավորվող շինարարության ծավալները` կազմելով 337,1 մլն դրամ: Օտարերկրյա ներդրողների կողմից ֆինանսավորվող շինարարության ծավալը կազմել է 543,5 մլն դրամ` ավելանալով 4,5 անգամ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



