Ֆրանսիայում դիպուկահարը պատահաբար կրակ է բացել Օլանդի ելույթի ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիական Շարանտ դեպարտամենտում դիպուկահարը պատահաբար կրակ է բացել նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել, երբ Օլանդը ելույթ է ունեցել Փարիզը Բորդոյի հետ կապող արագընթաց գնացքների գծի բացումից առաջ:
Europe1 ռադոիալիքի տվյալների համաձայն` կրակը բացվել է, երբ դիպուկահարը մեկ այլ վայր է տեղափոխվելիս եղել: Միջադեպի արդյունքում երկու մարդ վնասվածքներ է ստացել:
«Հույս ունեմ`այնտեղ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել»,- ասել է Օլանդն այն բանից հետո, երբ լսել է կրակոցը:
Նշվում է, որ ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի պատճառները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



