Ուկրաինայի հայկական եկեղեցիներում մատուցվում է սումգայիթյան ջարդերի զոհերի հոգեհանգստյան կարգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի հայկական եկեղեցիներում փետրվարի 28-ի երեկոյան մատուցվում է Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը:
Ուկրաինայի տարբեր տարածաշրջաններում հայ համայնքի ներկայացուցիչներն ամեն տարի անցկացնում են տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին:
1988 թվականի փետրվարի 26-29-ն ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել խաղաղ հայ բնակչության մասսայական ջարդեր, որոնք ուղեկցվել են աննախադեպ դաժան սպանություններով, բռնությամբ և թալանով: Երեք օրվա ընթացքում սպանվել և վիրավորվել են հարյուրավոր հայեր:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան Գրիգորյանը



