Մհեր Սեդրակյանի որդին ազատվել է կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Դավիթ Սեդրակյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքու մ:
Դավիթ Սեդրակյանը ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է: Նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մհեր Սեդրակյանը հայտարարել էր քաղաքականությունից դուրս գալու մասին: Վերջին շրջանում մամուլում լուրեր էին շրձջանառվում նաև Մհեր Սեդրակյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին, սակայն մինչ այսօր նա նման դիմում չի ներկայացրել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



