Ավստրալիայում ԻՊ-ի կողմնակից Է ձերբակալվել զինյալների համար լազեր մշակելու մեղադրանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի աշխատակիցները երկրի հարավ-արեւելքում իրականացված ստուգարշավի ընթացքում մի տղամարդու են ձերբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեղադրանքով: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել Է ավստրալական The Daily Telegraph հրատարակությունը:
Նրա տվյալներով՝ 42-ամյա Էլեկտրիկ Հայզեմ Զահաբը ձերբակալվել Է Յանգ քաղաքի (Նոր Հարավային Ուելսի նահանգ) իր տանը:
Նշվում Է, որ Զահաբը մշակում Էր լազերային սարք, որը ԻՊ-ի ահաբեկիչներին կօգներ խույս տալ կառավարվող հրթիռներից, որոնք կոալիցիայի ուժերի կողմից օգտագործվում են Իրաքում եւ Սիրիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



