«Հանցագործ միգրանտները» հեռանում են ԱՄՆ-ից. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի տարածքում հանցագործություններ կատարած եկվորներն արդեն սկսել են հեռանալ երկրից՝ Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) նոր ղեկավարության ջանքերի շնորհիվ: Փետրվարի 27-ին Breitbart ցանցային հրատարակությանը տված հարցազրույցում այս մասին հայտնել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Դուք արդեն կարող եք տեսնել, թե մենք ինչպես ենք գործում: Նայեք, թե ինչ Է անում գեներալ (Ջոն) Քելլին (ԱԱՆ-ի ղեկավարը): Նա վտարում Է վատերին, նրանք հեռանում են: Մենք կենտրոնացել ենք նրանց վրա, ովքեր իրենց վատ են պահում»,- ասել Է Թրամփը:
ԱՄՆ-ի նախագահն ըստ որում հերթական անգամ հավաստիացրել Է, որ Մեքսիկայի հետ սահմանին պարիսպ կկառուցվի, այդ գործընթացն «ընթանում Է գրաֆիկի գերազանցմամբ»:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները հայտնել Էին, որ մի քանի քաղաքներում իրավապահ մարմիններն սկսել են շուրջկալներ իրականացնել այն շրջաններում, որտեղ անօրինական միգրանտներ են ապրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան Գրիգորյանը



