Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծրագիր, թե հռետորաբանություն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 26–ին ավարտվեց խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակների հաստատման վերջնաժամկետը։ Մի քանի փաստաթղթային անճշտություններից զատ անակնկալներ ցուցակների գրանցման գործընթացում չեղան։ Սակայն գրանցումից զատ ամենամեծ հարցը այդպես էլ մնում է առկախված՝ ինչ ծրագրով են գնում ընտրության կուսակցությունները, ինչ են առաջարկում հայաստանյան հասարակությանը և վերջապես ինչ հավակնություններ ունեն։ Անշուշտ մենք արդեն լսում ենք իշխանափոխության մասին տարբեր խոսակցություններ, որոնք որևէ կերպ չեն կարող իրատեսական համարվել, միաժամանակ խոսվում է ծրագրերի մասին, որոնք այդպես էլ չեն հրապարակվում։ 
Այստեղ անշուշտ, քաղաքական ուժերը կարող են հիմնվել քարոզարշավի պաշտոնական մեկնարկի վրա, սակայն այս մոտեցումը քննադատության չի դիմանում, քանի որ ցանկացած քաղաքական ուժի ծրագրային սկզբունքներն ու հայեցակարգերը պետք է պարզ և հասանալի լինեն ոչ միայն ընտրություններից առաջ, այլև ընդհանրապես նրանց ամբողջ գործունեության ընթացքում։

Համաձայնենք, որ կարճ ժամանակում գրված որևէ ծրագիր չի կարող գործնական լինել և բնականաբար կրելու է զուտ դեկորատիվ և հիմնականում պոպուլիստական բնույթ։ Հայաստանյան քաղաքական իրականության մեջ, որքան էլ տարօրինակ է, սա նորմալ է ընկալվում, քանի որ մեծ հաշվով քաղաքականությունը մեր մոտ սահմանափակված է պոպուլիզմի և դեմագոգիայի արանքում։ Սա է պատճառը նաև, որ ընտրությունների նախաշեմին մենք ունենք ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժ, սակայն դրանցից հայտնի են մեկ–երկուսի շատ թե քիչ հստակ դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ։ Մասնավորապես Հայ ազգային կոնգրեսը հրապարակել է իր խաղաղության հայեցակարգը, Ծառուկյան դաշինքը՝ 15 ծրագրային կետերը, իսկ «Հանրապետականը» դեռ չի կողմնորոշվել, սակայն կարգախոսի հրապարակումից հետո ակնհայտ է դառնում, որ Հանրապետականի քարոզարշավի առանցքը կազմելու է վերջերս առաջ քաշված ազգ–բանակ գաղափարը։

Այստեղ անշուշտ պետք է նաև շեշտել, որ խնդիրը այս հայեցակարգերի լավ կամ վատ, իրատեսական կամ ոչ իրատեսական լինելը չէ, այլ զուտ դրանց առկայության փաստը։ Վերջիվերջո «Ծառուկյան» դաշինքի ծրագրային կետերը կամ ՀԱԿ–ի խաղաղության հայեցակարգը կարող են քննադատվել, գովերգվել, հիմնավորվել կամ հակառակը, սակայն այդ ամենը կարող է կատարվել միայն դրանց առկայության պայմաններում, այսինքն ամեն դեպքում բանավեճի կամ քարոզչության համար հարկավոր է ծրագիր։ 
Եթե չկա ծրագիրը, եթե չկա հայեցակարգը, ցանկացած քարոզչություն հանգում է ամբողավարությանը, «Գող ու թալանչի իշխանության» բուտաֆորային քննադատությունը, որի արդյունքն էլ լինում է պարզագույն հիասթափությունը։
Սա ի դեպ տրամաբանական զարգացում է, քանի որ հնարավոր չէ շարունակ հասարակությանը կերակրել միայն հռետորաբանությամբ, իշխանություններին հայհոյելով կամ քննադատելով, քանի որ առկա իշխանության բոլոր բացերը ցանկացած քաղաքացի ոչ թե գիտի, այլ իր մաշկի վրա է զգում, այստեղ կարևորն այն է, թե ինչ այլընտրանք կարող է առաջարկել ընդդիմությունը, որը կլինի առնվազն գործնական և իրագործելի։

Սակայն նման առաջարկները ինչպես տեսնում ենք առանձնապես շատ չեն։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան