Լևոն Յոլյանը չի կարողանալու երկար վայելել ՎՊ նախագահի պաշտոնը. «Ժողովուրդ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«2018թ. ապրիլից ամբողջությամբ ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, ըստ որի՝ վերահսկիչ պալատը վերածվելու է հաշվեքննիչ պալատի, և այդ մարմնի ղեկավարը լինելու է անկուսակցական, ավելին՝ այդ կառույցը զրկված է լինելու իր այսօրվա լայն գործառույթներից։ Իսկ Լևոն Յոլյանը, թեև դե յուրե անկուսակցական է, սակայն առավել քան սերտաճած է ՀՀԿ-ի հետ։ 2013թ. նախագահական ընտրություններում նա Սերժ Սարգսյանի շտաբի պետի տեղակալներից մեկն էր։ Այսինքն՝ Յոլյանը չի կարողանալու երկար վայելել ՎՊ նախագահի պաշտոնը, ապրիլից հետո շատ բան կփոխվի։
Ինչ վերաբերում է պալատի գործունեությանը, ապա Իշխան Զաքարյանի օրոք վերջին մեկ տարում այն գրեթե ոչինչ չէր «վերահսկում»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



