ԱՄՆ կոնգրեսում դեռ Թրամփի շտաբի անդամների ու Ռուսաստանի միջեւ կապերի ապացույցներ չեն գտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դեվին Նունեսը հայտնել է, որ առայժմ ապացույցներ չի գտել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ու Ռուսաստանի իշխանությունների միջեւ նախընտրական ժամանակաշրջանում տեղի ունեցած շփումների մասին, հայտնել է «Ամերիկայի ձայնը»։
Նունեսը հավելել է, որ հանձնաժողովը մտադիր է ընդլայնել Ռուսաստանի գործողությունների հետաքննությունը, դիտարկելով նաեւ ամերիկյան ընտրություններին հնարավոր միջամտության մասին մեղադրանքները։ Նա նաեւ հայտնել է, որ լսել է ընտրություններից հետո ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննի ու ռուս դեսպանի միջեւ հեռախոսազրույցի վերծանման մասին ճեպազրույցը։ Նրա խոսքով ինքն այդ զրույցում որեւէ տագնապահարույց բան չի նկատել։
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



