Մեդվեդևը վստահեցրել է, որ Ռուսաստանի տնտեսությունը թևակոխել է աճի փուլ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի տնտեսությունը թևակոխել է աճի փուլ, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները գտնվում են ոչ վատ վիճակում:Վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ Սոչիում ներդրումային ֆորումի շրջանակում:
«Ընդհանուր առմամբ, մակրոտնտեսական իրավիճակը երկրում կայուն է, հիմնական ցուցանիշները, մեր դիտարկմամբ, գտնվում է ոչ վատ վիճակում, տնտեսությունը տեղափոխվել է աճի փուլ: Գնաճը զգալիորեն կրճատվել է: Մեզ նաև գործարար հանրության հետ համատեղ ջանքերով հաջողվել է հսկողության տակ դնել երկրում գործազրկությունը, այն վերջին շրջանում չի աճում, գտնվում է նախագծված մակարդակում»,- ասել է Մեդվեդևը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



