Սեբաստիան Կուրցն Էրդողանին կոչ է արել քարոզչական նպատակներով չայցելել Ավստրիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Սեբաստիան Կուրցն Էրդողանին կոչ է արել Թուրքիայում սպասվելիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Ավստրիայի թուրքական համայնքի շրջանում քարոզչություն իրականացնելու նպատակով իրենց երկիր չայցելել:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Նախարարը կոչը հիմնավորել է նրանով, որ Էրդողանի նախընտրական քարոզչությունը Ավստրիայում կարող է տեղի թուրքերի շրջանում պառակտման և խորը հասկասությունների առիթ հանդիսանալ, ինչն էլ կարող է բացասական լուրջ ազդեցություն ունենալ ինտեգրման գործընթացի վրա:
Կուրցը նաև հիշեցրել է 2014-ին Թուրքիայի նախագահական ընտրություններից առաջ Վիեննայում տեղի ունեցած Էրդողնի նախընտրական հանրահավաքը, ինչից հետո Ավստրիայի թուրքերի մոտ սկսել է հակասությունների և քաոսի շրջան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



