Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԺ-ն քննարկում է վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ նշանակելու  հարցը: Ազգային ժողովի նիստի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել է Լևոն Յոլյանի թեկնածությունը: Գալուստ Սահակյանը ելույթի համար ամբիոնի մոտ հրավիրեց Լևոն Յոլյանին:

Յոլյանը իր խոսքի սկզբում շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին վստահության համար, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորական խմբակցություններին՝ կառուցողական քննարկումների համար: «Հարգելի պատգամավորներ, ես ակնկալում եմ, որ միահամուռ ջանքերով մենք կկարողանանք ձևավորել արդյունավետ աշխատող թիմ, որը կկարողանա ապահովել այս կարևոր կառույցի բնականոն գործունեությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Յոլյանը:

Նա վստահեցրեց, որ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու դեպքում միշտ պատրաստ կլինի առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնել: Նա նշեց, որ կողմնակից է այն մոտեցմանը, որ վերահսկիչ պալատը պետք է իրականացնի ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ գործունեություն, իսկ այդ գործողությունները պետք է լինեն հրապարակային և թափանցիկ:

Լևոն Յոլյանը վստահեցնում է, որ նշանակվելու դեպքում աշխատելու է բաց ու հրապարակային, իսկ իր առջև տաբուներ երբեք չեն դրվել ու չեն դրվելու: Պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե պատրաստ է վերլուծել ՎՊ նախորդ նախագահի աշխատանքը և վեր հանել նրա բացթողումները, թե իր առջև այդ հարցում տաբու է դրված, պատասխանեց. «Իմ առջև երբեք տաբուներ չեն եղել ու չեն լինի: Երբ ես էներգետիկայի նախարարի պաշտոնում էի նշանակվել, ինձանից պահանջում էին նախորդ նախարարների աշխատանքի վերլուծություն ներկայացնել, սակայն ես ասել եմ, ո ր չեմ պատրաստվում հետ նայել, այլ միայն առաջ կնայեմ ու կզբաղվեմ իմ գործով: Ես ասել եմ, որ չեմ կարողանա արդյունավետ աշխատել, խնդիրներ լուծել, եթե սկսեմ վերլուծել նախորդների աշխատանքը: Նույն մոտեցումն էլ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում եմ որդեգրելու: Գտնում եմ, որ մարդը պետք է միշտ առաջ նայի և փորձի վեր հանել առկա խնդիրներն ու դրանց լուծման արդյունավետ մեթոդներ ներկայացնի»:

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցին՝ թե կընդունի ՀՀԿ-ին անդամագրվելու առաջարկ, եթե լինի այդպիսին, Լևոն Յոլյանը պատասխանեց, որ ինքը մինչ այս պահը որևէ կուսակցության անդամ չի եղել՝ չնայած, որ եղել են տարբեր առաջարկներ: «Ես որևէ կուսակցության անդամ չեմ և այդ հարցում ունեմ իմ հստակ մոտեցումները: Իսկ քանի որ վերահսկիչ պալատն անկախ մարմին է, ապա այդ կառույցի որևէ անդամ իրավունք չունի որևէ կուսակցության անդամ լինել»,- եզրափակեց Լևոն Յոլյանը:

 

Հաստատում եմ իմ դատապարտման լուրը. փաստաբան Ալեքսանդր Կուչուբաեւ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը 4 տարի անց խոհրդավոր կերպով կորած աղջիկը հայտնվել էՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա Ղուկասյան Ժողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանՏղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգաններըԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Չորս չափահաս ձերբակալվել են 16 երեխաների սարսափելի պայմաններում պահելու համարԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանին էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու հարցումՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանԵրևանում ջրի խնդիրը խորանում է․ բնակիչները պահանջում են լուծումներՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ե՞րբ և ինչպե՞ս որոշվեց ինքնաթիռներում սնունդ տալ ուղևորներին. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հուլիսի). Ասիական ֆինանսական ճգնաժամը, օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրան40-ամյա կինը շիշը ջարդել է շտապօգնության բուժաշխատողի գլխինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը