Իրանը նորագույն թեւավոր հրթիռ Է փորձարկել Հնդկական օվկիանոսում անցկացվող զորավարժություններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական զորքերը երկրի ռազմածովային ուժերի ընդգրկուն զորավարժությունների շրջանակներում փորձարկել են «Նասր» նորագույն թեւավոր հրթիռը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Press TV հեռուստաալիքին:
«Իրանական ուժերը փորձարկել են «Նասր» նորագույն թեւավոր հրթիռը երկրի հարավում տեղի ունեցած հիմնական ռազմածովային զորավարժությունների ժամանակ»,- ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Իրանի ռազմածովային ուժերը «Վելայաթ-95» խոշորամասշտաբ զորավարժություններ են սկսել Հնդկական օվկիանոսի հյուսիսում: Զորավարժությունները մեկնարկել են փետրվարի 26-ի առավոտյան Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դեր-ծովակալ Հաբիբուլա Սայարիի հրամանով: Զորավարժությունների անցկացման գոտին ընդգրկում Է մոտավորապես երկու միլիոն քառակուսի կիլոմետր:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Սայարին, «Վելայաթ-95» ռազմածովային զորավարժությունները ենթադրում են մարտավարական մանյովրների, հետախուզական գործողության անցկացում, հրթիռների եւ տորպեդների արձակում, ինչպես նաեւ փրկարարական գործողություն:
Զորավարժությունների ժամանակ մարտավարական նշանակության պաշտպանական գործողության շրջանակներում օգտագործվում Է ռազմական տեխնիկա, ներառյալ իրանական արտադրության սուզանավեր եւ ուղղաթիռներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



