Չիլիում միլիոնավոր մարդիկ մնացել են առանց խմելու ջրի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքները հանգեցրել են Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի մերձակա ջրամբար տանող գետի ջրի աղտոտման, ինչի պատճառով իշխանությունները կարգադրել են անջատել խմելու ջրի մատակարարումը չորս միլիոն մարդու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իշխանությունները խոստանում են վերականգնել ջրամատակարարումն այն բանից հետո, երբ Մայպո գետում աղտոտման մակարդակը նվազի:
Քաղաքի բնակչությունը շշալցված ջրի պաշար Է տեսնում: Ռեստորանները եւ բիզնեսներն իշխանությունների հրամանով փակ են: Դպրոցնները նույնպես հետաձգել են նոր քառորդի սկիզբը: Փրկարարական ծառայությունները հայտնել են, որ մի շարք լեռնային շրջաններում առատ տեղումների պատճառով ընդհատվել Է ավտոմոբիլային հաղորդակցությունը, եւ որոշ բնակավայրեր կտրված են մնացել աշխարհից:
Հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվել Է առնվազն չորս մարդ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



