Անգելա Մերկելը քրիստոնեա-դեմոկրատների կողմից ընտրվել է որպես կանցլերի թեկնածու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնգելա Մերկելը ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության նախընտրական ցուցակի առաջնորդ Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններին մասնակցելու համար:
Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, երկրի կառավարության գործող ղեկավարի թեկնածության օգտին քվեարկել է պատվիրակների 95 տոկոսը:
Անգելա Մերկելը բունդեսթագի ընտրություններին առաջին անգամ մասնակցել է 1990 թվականին, երբ Գերմանիայում տարածվել է ընտրական համակարգը: Այդ ժամանակվանից ի վեր նա առաջադրվում է 4 տարին մեկ: 2017-ի ընտրությունները կդառնան կանցլերի 8-րդ ընտրական արշավը:
Հիշեցնենք, որ այս տարվա ընտրություններում կանցլերի պաշտոնի համար Մերկելի հետ մրցակցելու է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Մարտին Շուլցը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



