Տղամարդու ամենակարևոր հատկանիշը՝ ըստ կանանց
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Հարցմանը մասնակցած կանանց 31 տոկոսը կարծում է, որ տղամարդու ամենկարևոր հատկանիշը հուսալիությունն է: Տղամարդկանց լավագույն հատկանիշների տասնյակում տեղ են գտել նաև բարությունը, ինտելեկտը, պարկեշտությունը, ազնվությունը, ուշադրությունը և հարգալից վերաբերմունքը: Այս մասին հաղորդում է VCIOM կայքը:
Իսկ արտաքին տվյալները՝ ինչպիսիք են տղամարդու գեղեցկությունն ու գրավչությունը, կարևորել է մասնակիցների 8 տոկոսը: Վերջին տեղում են գտնվում առեղծվածայնությունը, հմայքը, խարիզման, քնքշությունը և համեստությունը:
Տղամարդկանց մեջ հուսալիությունը գնահատում են 25-34 տարեկան կանայք: Արտաքին տվյալներն ավելի կարևոր են 18-24 տարեկան աղջիկների համար: Տղամարդու աշխատունակությունը հիմնականում գնահատում են թոշակառուները:
1
Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմինները
2
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
3
Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինը
4
Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրը



