Ավտովթար Արմավիրում՝ բռնկումով. 19-ամյա վարորդի վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 02:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երեւանյան փողոց 37 շենքի դիմաց տեղի է տեղի ունեցել ավտովթար հրդեհի բռնկումով, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տուժող՝ 19-ամյա Հ. Ռ.-ին տեղի ուժերով տեղափոխել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր:
Հրդեհը մեկուսացվել է Ժամը 02:53-ին, մարվել՝ 03:00-ին:
Այրվել է Հ. Ռ.-ին պատկանող «ՎԱԶ 21015» ավտոմեքենայի շարժիչի հատվածը 2 քմ եւ առջեւի անվադողերը ամբողջությամբ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



