Տաջիկստանն ուսումնասիրում Է ԵԱՏՄ-ին անդամակցելու նպատակահարմարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏաջիկստանի իշխանությունները քննարկում են Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՀՄ) երկրի անդամակցության նպատակահարմարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Մոսկվայում Տաջիկստանի դեսպան Իմուդին Սատորովը՝ մեկնաբանելով այդ կազմակերպությանը հանրապետության անդամակցության հնարավորությունը:
«Այդ հարցն ուսումնասիրվում Է,-ասել Է դիվանագետը:-Հանրապետությունն ուսումնասիրում Է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորությունը եւ նպատակահարմարությունը»: Դրա հետ մեկտեղ, հավելել Է նա, Տաջիկստանի ղեկավարությունը «պաշտպանում Է ինտեգրացման գործընթացները հետխորհրդային տարածքում»:
ԵԱՏՄ-ի մասնակիցներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



