Սոցիալ-դեմոկրատները Մերկելի կուսակցությունից ետ են մնում 2 տոկոսով. Ipsos
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) ԳՖՀ-ի գործող կանցլերի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունից ետ մնալը կրճատել Է մինչեւ 2 տոկոս: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ցույց Է տվել Ipsos ընկերության կողմից անցկացված հարցումը:
Պահպանողականների օգտին իրենց ձայնը կտային հարցման մասնակիցների 32 տոկոսը, իսկ սոցիալ-դեմոկրատները, որոնց որպես երկրի կանցլերի պաշտոնի թեկնածու ներկայացնելու Է Մարտին Շուլցը, ապահովել են հարցվածների 30 տոկոսի աջակցությունը: Հարցման արդյունքները հրապարակել Է Reuters գործակալությունը:
Մեծ տարբերությամբ երրորդ տեղում Է ընթանում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) (12 տոկոս) աջ կուսակցությունը, վարկանիշի ավելի ցածր դիրքերում տեղ են գտել «Ձախերը (10 տոկոս) եւ «Կանաչները» (7 տոկոս):
Փետրվարի 22-ի հարցումը, որն անցկացվել Է Stern հանդեսի եւ RTL հեռուստառադիոընկերության պատվերով, ցույց Էր տվել, որ ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունն առաջատարն Է հարցվածների 34 տոկոսի աջակցությամբ՝ ԳՍԴԿ-ից առաջ անցնելով 3 տոկոսով: Դրա հետ մեկտեղ անձամբ Մերկելին որպես կանցլերի պաշտոնի թեկնածու պաշտպանել Էր մասնակիցների 39 տոկոսը, իսկ Շուլցին՝ 36 տոկոսը:
Ipsos ընկերության հարցմանը, որն անցկացվել Է փետրվարի 17-ից մինչեւ 20-ը, 100-ից ավելի մարդ Է մասնակցել:
Բունդեսթագի ընտրությունները Գերմանիայում կկայանան սեպտեմբերի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



