Իրանի պատվիրակությունը Սաուդյան Արաբիայի հետ քննարկել Է հաջի կազմակերպման հարցերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Իրանի պաշտոնական ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ քննարկել են այս տարի Սաուդյան Արաբիայում սրբազան վայրեր ուխտագնացության կազմակերպման հարցերը: Ինչպես հայտնել Է Asharq Al-Awsat թերթի Էլեկտրոնային տարբերակը, երկկողմ կոնսուլտացիաները տեղի են ունեցել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բանակցությունների առաջին փուլի արդյունքներով, մասնակիցները համաձայնության են եկել շարունակելու սաուդա-իրանական կոնսուլտացիաները:
Անցյալ տարի իրանցիները զրկված Էին հաջ կատարելու հնարավորությունից: Ուխտագնացների անվտանգությունն ապահովելու եւ նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալու շուրջն իրանցի եւ սաուդացի պաշտոնատար անձանց՝ անցած գարնանը մի քանի փուլով կայացած բանակցություններն ավարտվել են ապարդյուն: Այդ բանակցությունների անցկացումը պնդել Է Թեհրանը՝ 2015 թվականի սեպտեմբերին Մինայի հովտում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ հրմշտոցի հետեւանքով զոհվեցին շուրջ 3 հազար ուխտագնացներ, այդ թվում 464 իրանցիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



